00:00:00

Հայտնի է սոցապ նոր նախարարի անունը

12:11, 20 նոյեմբեր 2020

Մենք արդեն գրել ենք, որ կառավարության 80 տոկոսը մոտ օրերս փոխվելու է, տեղեկացանք, որ գտել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին փոխարինողին։ Ի դեպ, Զարուհի Բաթոյանից դժգոհությունները նոր չեն և նրան փոխարինելու ծրագիրը վաղուց էր մշակվում։ Տեղեկացանք, որ Զարուհի Բաթոյանին փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցությունը այն կուսակցությունն է, որի հետ դաշինք կազմեց Քաղպայմանագիրը 2018 թ. ընտրություններին։ 3 պատգամավոր ունի ԱԺ-ում, որոնք օրենսդրական բուռն գործունեությամբ աչքի չեն ընկել։ Ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը «ՄՈԳՈ» վարկային ընկերության ղեկավարն է, որից շատ մեծ դժգոհություններ կային վարկային բարձր տոկոսադրույքների և վաշխառության մեղադրանքով։ Մենք բազմաթիվ հրապարակումներ ունեինք դրա հետ կապված

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր