00:00:00

Սանկտ Պետերբուրգում տղամարդուն սպանել են երթուղայինում դիմակ կրելու խնդրանքի պատճառով

13:50, 20 նոյեմբեր 2020 Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ՌԴ Օրենբուրգի շրջանի 40-ամյա  բնակչի, որը կասկածվում է  երթուղայինում դիմակ կրելու խնդրանքի պատճառով սպանության համար: Այդ մասին այսօր` նոյեմբերի 20-ին, տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ կառույցի մամուլի ծառայությունից, գրում է eadaily.com կայքը: Սանկտ Պետերբուրգի երթուղայիններում դիմակների կրումը պարտադիր է բոլոր ուղևորների համար: Նոյեմբերի 17-ին տեղի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Սանկտ Պետերբուրգի Արդյունաբերական պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել` ծակող-կտրող վերքերով: Քննիչները սպանության հոդվածով քրեական գործ են հարուցել: Ոստիկանները ճշտել են, որ սպանվածն ապրում էր Լենինգրադի շրջանում և աշխատում էր որպես գիտական կենտրոնի փոխտնօրեն: «Հաստատվել է, որ նոյեմբերի 17-ի երեկոյան տղամարդը երթուղայինով վերադառնում էր կորպորատիվից: Ճանապարհին նա վեճի է բռնվել երկու ուղևորի հետ. նա նկատողություն է արել մի տղամարդու և մի կնոջ և խնդրել է դիմակներ կրել»,-նշել են ոստիկանությունում: Վեճը շարունակվել է փողոցում: Ձերբակալվածը, որը ինչպես պարզվել է, նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի առևտրի և մարդ ծեծելու համար, դանակով մահացու հարվածներ է հասցրել տղամարդուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր