00:00:00

Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի պատրիարք Իրինեյը

12:22, 20 նոյեմբեր 2020

Նոյեմբերի 20-ի առավոտյան 90 տարեկանում կյանքից հեռացել է Սերբիայի պատրիարք Իրինեյը։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Պատրիարքը մահացել է Բելգրադի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում էր ստանում COVID-19-ի դեմ։ «Ինձ համար պատիվ էր Ձեզ ճանաչելը։ Ձեզ նմանները երբեք չեն հեռանում», - գրել է Վուչիչը՝ կից հրապարակելով պատրիարքի լուսանկարը։ Պատրիարք Իրինեյը կորոնավիրուսային վարակի պատճառով Բելգրադի Բարաբուրման ռազմական հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 4-ին։ Նախորդ կիրակի բժիշկները պատրիարքի մոտ սրտային անբավարարության սրում են արձանագրել, սակայն նրանց հաջողվել էր կայունացնել Սերբական եկեղեցու առաջնորդի վիճակը։ Հիգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Սերբիայի ուղղափառ եկեղեցին հայտնել էր նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ Հաղորդվում էր, որ բժիշկների խորհուրդը ՌԴ-ից ժամանած բժիշկների հետ հետևում է պատրիարքի կլինիկական վիճակին։ Սերբիայի պատրիարք Իրինեյը, որն աշխարհիկ կյանքում հայտնի էր Միրոսլավ Գավրիլովիչ անվամբ, ծնվել է Սերբիայի Վիդովա գյուղում՝ 1930 թվականի օգոստոսի 28-ին։ 2009 թվականի նոյեմբերին Սերբիայի պատրիարք Պավելի մահից հետո Սերբիայի ուղղափառ եկեղեցու սինոդի կողմից 2010 թվականի հունվարի 22-ին նշանակվել է հաջորդ պատրիարք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր