00:00:00

Թումանյանի, Արագածի, Ապարանի ճանապարհներին ձյուն է տեղում. Գորիսում եւ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

10:10, 20 նոյեմբեր 2020

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր