00:00:00

Արմեն Սարգսյանին մեծ փաթեթ է ներկայացվել՝ հեռացող նախարարների ու նոր նշանակվողների անուններով

02:48, 20 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

Մինչ ընդդիմությունը շարունակում է բազմահազար բողոքի հանրահավաքները, ակցիաները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը, անտարբերության մատնելով նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը,  շարունակում է կառավարության վերակազմավորումը։ 168.am-ի տեղեկություններով՝ նա Արմեն Սարգսյանին է ներկայացրել  կառավարության կաբինետից հեռացվող պաշտոնյաների ու նրանց փոխարինողների անուների մեծ փաթեթը։
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Փաշինյանը պլանավորում է աշխատանքից  ազատել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի պաշտոնի համար այս պահին կա երեք թեկնածու։ Թեկնածուներից են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Զեյնալյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը, «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ մասնագիտությամբ սրտաբան։ Ամենահավանական թեկնածուն Դավիթ Մելիք-Նուբարյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր