00:00:00

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերից սննդամթերքը կարող է «Արտադրված է Իսրայելում» մակնշում ունենալ

23:15, 19 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերից սննդամթերքը կարող է «Արտադրված է Իսրայելում» մակնշում ունենալ, ինչը հակասում է երկարամյա քաղաքականությանը: Այս քայլի մասին հայտարարվել է այն բանից անմիջապես հետո, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր գրավված Արեւմտյան ափին գտնվող բնակավայր: Նա դարձել է ԱՄՆ առաջին բարձրաստիճան դիվանագետը, ով արել է դա, հայտնում է AP-ը: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մակնշման քաղաքականության փոփոխությունը «համապատասխանում է մեր իրականության վրա հիմնված արտաքին քաղաքական մոտեցմանը»: Պաղեստինցիները եւ միջազգային հանրության մեծ մասը բնակավայրերը համարում են միջազգային իրավունքի խախտում եւ խաղաղությանը խոչընդոտ: Եվրամիությունը պահանջում է անդամ երկրներից ապրանքները մակնշեն որպես այս բնակավայրերում արտադրված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր