00:00:00

Յան Ռայթ. Վստահ եմ, որ Վենգերին հեռացրել են

02:42, 22 ապրիլ 2018 Սպորտ

«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը կարծիք է հայտնել, որ ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, այլ ոչ թե՝ վերջինս է հրաժարական տվել: «Արսեն Վենգերը սկզբունքների և արժանապատվության մարդ է: Ահա թե ինչու վստահ չեմ, որ նա հրաժարական է տվել, այլ ոչ թե՝ պաշտոնանկ է եղել: Բոլոր վիրավորանքներից ու ծաղրից հետո Արսենը չէր կարող հեռանալ մինչև պայմանագրի ավարտը: Տխուր է, որ բանը դրան հասավ: Չեմ կարծում, եթե մենք երբևիցե կիմանանք, թե ով է պատասխանատվություն կրում այդ որոշման համար: Ինչ որ բան չի կպնում: Նա մամուլի ասուլիս է տալիս առանց որևէ ակնարկի, հետո՝ հեռանում: Բայց Արսենը հեռանում է գլուխը բարձր պահած: Նա արժանի է, որպեսզի նրան հրաժեշտ տան որպես լեգենդ: Մենք նրան շատ բանով ենք պարտական», ասել է Ռայթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր