00:00:00

Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, արդեն Արցախ վերադարձածների կացարանային ապահովման հարցերը

21:04, 19 նոյեմբեր 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Նիստի սկզբում փոխվարչապետը կարեւորել է նման ձեւաչափով աշխատանքային խմբի գործունեությունը: Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաեւ արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր