00:00:00

Պատմական ապացույցները նշանակություն չունեն քաղաքականության հարցերում. ԱՀ ՄԻՊ-ն այցելել է Տիգրանակերտ

20:53, 19 նոյեմբեր 2020

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին այցելել է Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Արտակ Բեգլարյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։ Նա նաև նշել է. «Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում: Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր