00:00:00

ՀԷՑ-ը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում

23:33, 21 ապրիլ 2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարությունէ  տարածել։ «Վերջերս լուրեր են տարածվում առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փորձում է միջամտել այս օրերին կազմակերպվող ակցիաներին, որոշ դեպքերում էլ Ընկերության աշխատակիցների՝ դրանց միանալու միջոցով։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի երբեւէ չի մասնակցում։ Մենք կատարում եւ շարունակելու ենք կատարել մեր անմիջական գործառույթն ու պարտավորությունը, այն է՝ հուսալի ու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել մեր  բաժանորդներին»,- ասվումէ  հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր