00:00:00

Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության․ Ոստիկանություն

18:28, 19 նոյեմբեր 2020

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում պահանջում է բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի քաղաքացինե՛ր ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։ Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների։ Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Մեր քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։ Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։ Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ։ Մեր նպատակը հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունը համագործակցության է կոչում օրինապահ քաղաքացիներին՝ համատեղ պահպանելու մեր երկրի անվտանգությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր