00:00:00

Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

17:44, 19 նոյեմբեր 2020

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Տավուշի ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր