00:00:00

Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը. Մովսես Հակոբյանը՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին

15:15, 19 նոյեմբեր 2020

Ինչո՞ւ մենք պարտվեցինք՝ այստեղ ևս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերում, ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով՝ պարտությունը կործանում չէ, նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է: «Առաջին պատճառը ղեկավարումն է ԶՈՒ-ն խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում և պատերազմի ընթացում», - ասաց նա: Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից իրեն ազատելու հանգամանքին՝ Հակոբյանն ասաց, որ հեշտությամբ չի ազատվել, հիմնավորում է պահանջել, որն իրեն բավարարել է: Հակոբյանը մանրամասնեց, որ առաջարկել է պաշտոնյա, ով կարող էր իրեն փոխարինել այդ պաշտոնում, սակայն իմանալով, որ Արտակ Դավթյանն է նշանակվել, բարձրաձայնել է, որ ամենից անպատրաստ գեներալն է նշանակվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր