00:00:00

Մեր բոլոր անհաջողությունները սկսել են Զինված ուժերի նախապարտաստումից պատերազմին. Մովսես Հակոբյան

14:49, 19 նոյեմբեր 2020

Բառերը պետք է հնչեցնես իրենց անուններով, այստեղ ևս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերում, պարտությունը դա կործանում չէ, դա նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է, պետք է ճիշտ հետևություններ անել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով պատերազմի մեր պարտության պատճառներին: «Առաջին մեծ պատճառը ղեկավարումն է, Զինված ուժերի խաղաղ պայմաններից պատերազմ բերելու ընթացքում, և պատերազմի ընթացքում ղեկավարել և մեր բոլոր անհաջողությունները սկսել են Զինված ուժերի նախապատրաստումից պատերազմին»,-ասաց նա: Մովսես Հակոբյանը նշեց, որ կողմ է ամեն ինչ թվերով ներկայացնել, քանի որ նախկին և ներկա պաշտոնյաներ հնչեցնելը իրեն վիրավորում է: «Այդ տեմպով շարունակելու դեպքում մենք ասելու ենք, որ նախկին և ներկա իշխանության ժամանակ այս մարդը ծնվել է, ուրեմն կամ պիտանի է, կամ անպիտան է»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր