Պարգևատրում Սորոսի կողմից, գովք՝ Սերժ Սարգսյանին։ Այսպիսին է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանի անցած ուղին՝ մինչ պատերազմը։ Վերջինիս, հիշեցնենք Արծրուն Հովհաննիսյանը «զգետնել» էր Կառավարության շենք, որ հերթական անգամ հասարակությանը ոգևորի, հայտարարի՝ ծանր մարտեր են ընթանում, բայց հաղթում ենք։ Իսկ, թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորիս։
Միքայել Միքայելյանը կամավոր էր մեկնել առաջնագիծ, մասնակցել հարավում ընթացող մարտերին։
Ուշագրավն այն է, որ նույն այս երիտասարդը դեռեւս հոկտեմբերի 1-ին էր հասցրել «տեսնել» Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի «սխրանքները»։ Իսկ սա այն պարագայում, երբ Աշոտ Փաշինյանը կամավորագրվել էր միայն հոկտեմբերի 5-ին։
Բնավ նպատակ չունենք ստվերելու երիտասարդի գործունեությունը, ավելին շնորհակալ ենք նրան, որ կամավորագրվել է, կռվել ու վերադարձել։
Տարակուսելին այն է, որ նախկինների ամենաթողության, ներկաների չիրականացրած սխրանքների մասին խոսում է մի մարդ, ով առնվազն հպարտացել է նախկիններով, կանգնել Ավագյան Կարենի կողքին։
Բարի խորհուրդ Միքայել Միքայելյանին, երիտասարդ ես, մի մտիր կեղտոտ խաղերի մեջ, հատկապես, որ այնտեղից մաքուր դուրս գալ դեռեւս ոչ ոքի չի հաջողվել։ Ի վերջո 2018-ի հայտնի իրադարձություններից առաջ չգիտեիր, թե կյանքը քեզ ուր է տանելու։ Չպետք է մոռանալ, որ 2020-ի հայտնի իրադարձություններից հետո կյանքն անկախ ամեն ինչից շարունակվելու է։
Irakanum.am