00:00:00

Մեծ Բրիտանիան լրացուցիչ գրեթե 22 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

13:38, 19 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերի 19-ին պլանավորում Է հայտարարել պաշտպանության ոլորտում լրացուցիչ զգալի ներդրումների մասին, հաղորդել Է Sky News-ը, վկայակոչելով քաղվածքները նրա խոսքից, որով բրիտանացի վարչապետը հանդես Է եկել երկրի խորհրդարանում: Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, Ջոնսոնը խորհրդարանին ծանուցում Է չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի պաշտպանական կարիքների համար լրացուցիչ 16,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (գրեթե 22 մլրդ դոլար) հատկացնելու իր որոշման մասին: Դա ավելի քիչ Է, քան բանակին հարկավոր Է նրա բոլոր ընթացիկ խնդիրները լուծելու համար, նշում Է Sky News-ը, բայց ավելի շատ Է, քան սպասում Էին զինվորական հրամանատարությունում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Այդ ֆինանսական ազդեցության շնորհիվ բրիտանական բանակը կունենա տիեզերական հրամանատարություն: Նաեւ պլանավորվում Է պաշտոնապես գործարկել հատուկ ստորաբաժանման աշխատանքը կիբեռտարածությունում գործողությունների համար: Դե-ֆակտո այն գոյություն ունի արդեն մի քանի տարի եւ ուղղված Է ինչպես կիբեռտարածությունում պաշտպանական, այնպես Էլ հարձակողական գործողության համար: Բացի այդ, կառավարությունը մտադիր Է կառույց հիմնել արհեստական ինտելեկտի վրա աշխատելու համար: «Միջազգային իրադրությունն ամենալարվածն ու մրցակցայինն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Բրիտանիան պետք Է հավատարիմ լինի իր պատմական ավանդույթներին եւ աջակցի մեր դաշնակիցներին: Դրա համար անհրաժեշտ Է, որ մենք ուժեղացնենք բոլոր հնարավորությունները (պաշտպանության ոլորտում)»,-ասվում Է Ջոնսոնի խոսքում: Տիեզերական հրամանատարության շնորհիվ Մեծ Բրիտանիան, ըստ երկրի վարչապետի մտահղացման, մինչեւ 2022 թվականը կարող Է ինքնուրույն հրթիռի արձակում իրականացնել տիեզերք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր