00:00:00

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 3 697-ով

13:26, 19 նոյեմբեր 2020

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 3 697-ով։ Մահացել է 38 մարդ։ Համավարակի սկզբից երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 93 092 դեպք։ Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2 409 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 73 877 պացիենտ։ Մահացել է 853 մարդ։ Ներկայումս կարանտինում է 2 186 մարդ, ստացիոնարներում՝ 5 833, կովիդ-հյուրանոցներում՝ 3 351։ Վրաստանի 41 քաղաքացիների բուժման են բերել ուրիշ երկրներից։ Երկրում համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ, արդեն քանի օր հիվանդացողների թիվն անցնում է ապաքինվողների թվից։ Այսօր այս տարբերությունն արդեն կազմում է հազար մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր