00:00:00

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին

10:44, 19 նոյեմբեր 2020

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների՝ ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմելու են ԱԺ-ին՝ ռազմական դրության չեղարկման օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար։ «Ռազմական դրության նախագիծ բերել է կառավարությունը, մենք կառավարության պահանջով ենք այդ որոշումն ընդունել։ Մենք հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի։ Հետևաբար, մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու։ Մեր դիրքորոշումը դա է»,- ասաց Լենա Նազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր