00:00:00

Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել Հայաստան․ Վայքի ոստիկանների բացահայտումը

10:12, 19 նոյեմբեր 2020 Իրավական

Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով: Նոյեմբերի 14-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անցակետից բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի բնակչի վարած, փոխված համարանիշերով «Դոջ Քարավան» մակնիշի ավտոմեքենան: Ավելի ուշ պարզվեց, որ տրանսպորտային միջոցը գողացված է: Նոյեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքից 7 կմ դեպի Բերձոր ընկած հատվածից մեքենան, վարորդից բացի, գողացել և Հայաստան էին տեղափոխել Արագածոտնի մարզի ևս երկու բնակիչ. մեկը` Սասունիկ, մյուսը՝ Լեռնարոտ գյուղից: Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները նոյեմբերի 16-ին ներկայացան ոստիկանության Վայքի բաժին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Միջոցառումներ են ձեռնարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով: https://www.youtube.com/watch?v=MNaElpfl4Jo&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր