00:00:00

Փաշինյանը դիմեց Հենրիխ Մխիթարյանին

01:33, 21 ապրիլ 2018

Արդեն քանի օր իշխանության ներկայացուցիչները փորձում են մեզ հետ երկխոսություն սկսել: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Իմ քայլը շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մարդիկ տեղից բացասական արձագանք տվեցին: «Ուշա, ուշա»: Ապա Փաշինյանը շարունակեց, որ այսօրվա ակցիաները զանգվածային բնույթ են կրել, այսօր տարբեր ժամանակահատվածներում փակ են եղել մի շարք թաղամասեր:  Փաշինյանն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այլևս անցյալ է ՀՀ-ում: Փաշինյանն ասաց, որ իրեն անձնական նամակով իր աջակացությունն է հայտնել ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Լևոն Պաչաջյանը, որոնց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի թողնում հանդես գալ հավաքականում, դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նշանյանը, Սարգիս Գրիգորյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, Էմփիռեյի մենակատար Սարգիս Մանուկյանը, Հովհաննես Ազոյանը և այլք: Փաշինյանը դիմեց Հենրիխ Մխիթարյանին. «Նայիր՝ ինչ է կատարվում Երևանում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր