00:00:00

Խելքի աշեցեք. Լևոն Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանին

01:05, 21 ապրիլ 2018

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում շարունակվում է պետական հաստատությունների Սերժին մերժելու գործընթացը, հեռացվում են բոլոր խորհրդանիշները, որոնք կհիշեցնեն սերժահայաստանը: Նա նշեց, որ եթե վաղը դպրոցի տնօրեննները չհեռացնեն Սերժ Սարգսյանի նկարները, իրենք են անցնելու այդ դպրոցներով ու հերթով հանեն դրանք: «Իրենք պիտի գլխի ընկնեն, որ կրթությունը պիտի քաղաքականությունից զերծ լինի: Երբեմն հայոց պահպանողականությունն ու հարմարվողականությունը երբեմն չափից շատ են, համը հանում են»,-նշեց նա: Վերջինս ընդգծեց, որ ցուցարարները շատ ճիշտ մարտավարություն են օգտագործում, ու սխալ չէ տարվում մարտավարությունը: «Լավ էլ անում են: Չվախենաք ընդհանրապես, մի հրեք, մի հայհոյեք ոստիկանին, հեշտությամբ էլ մի թողեք, որ ձեզ տանեն: Ոստիկանություն էլ տանելիս ձեզ պիտի բացատրեն՝ ինչի են բռնել: Մենք ոչնչացնելու ենք այս հակամարդկային ռեժիմը: Երեկ ամենայն հայոց սուտասանը հարցազրույց է տվել, լիքը բաներ է խոսել՝ ամբախ-զամբախ: Ասում է՝ այն շարժումը, որ տրամաբանություն չունի, չգիտենք՝ ինչով կավարտվի: Խելքի աշեցեք, մարդը մինչև հիմա գլխի չի ընկել՝ ինչի համար է այս շարժումը: Նմանների հետ բանակցություն լինել չի կարող»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր