00:00:00

Սերժ Սարգսյանն սկսել է նահանջել

00:45, 21 ապրիլ 2018

Երկրում գաղջ մթնոլորտը վերանում է, և փորձը ցույց է տալիս, որ գաղջ մթնոլորտի պատճառը ոչ թե լրագրողներն են, այլ Սերժ Սարգսյանը: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նա արձանագրեց, որ Սերժ Սարգսյանն սկսել է նահանջել: «Նա երեկ հրաժարվել է առանձնատնից: Այսօր առաջարկում է հարկեր իջեցնել և հետագայում նաև թոշակներ բարձրացնել, բայց նրան ոչ մեկը չի հավատում: Սերժ Սարգսյանը մտածել է, որ կարող է 10 տարի խաբել, խոստանալ ատոմակայան, չկատարել ոչ մի խոստում, և երբ հրապարակում մարդիկ հավաքված լինեն, այդ ժամանակ ևս փորձի խոստումներ տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ քաղաքականությունը ևս սկզբունքներ ունի, և եթե դրանք խաբվում են, ապա միանշանակ հեռանում են»,-ասաց Արմեն Գրիգորյանը: Մարդիկ սկսեցին վանկարկել՝ հե-ռա-ցիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր