00:00:00

Ձեր առաջին ելույթում շատ ցածր նշաձող էիք վերցրել. ԱՄՆ-ից եկած հայը՝ վարչապետին

00:19, 21 ապրիլ 2018

Վաղը Փարիզում Հայաստանի դեսպանատան մոտ ժամը 14:00-ին տեղի է ունենալու շատ մեծ հանրահավաք. այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իմ քայլը նախաձեռնության անդամ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ հավաք է լինելու նաև Լոնդոնում: Ապա ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ից վերադարձած Մուշեղ Մուրադյանին, ով հայտարարեց, թե ԱՄՆ-ում էլ են աջակցում այս շարժմանը, ինքն ու իր ընկերը երեկ որոշել ու եկել են Հայաստան՝ մասնակցելու համահայկական այս զարթոնքին: «Ես և իմ ընկեր Գագիկը երկուսս էլ գյումրեցի ենք, երկուսս էլ ապրում ենք Միացյալ նահանգներում արդեն 20 տարի և ավելի, մենք հաճախ ենք շփվել Հայաստանից արտագաղթած բազմաթիվ ուսանողների հետ, նրանք աչքերում տեսել ենք կարոտ ու տագնապ, և այսօր եկել ենք, որ մեր քայլով օգնենք, որ այդ տագնապն ու կարոտը վերացնենք: Դուրս եկ, միացիր, քաղաքացի»,-ասաց նա: Ապա դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց. «Ձեր պառլամենտական առաջին ելույթի համար շատ ցածր նշաձող էիք սահմանել, դուք պետք է խոսեիք ոչ թե արյան ծարավ լինելու մասին, այլ քաղաքացիական զարթոնք ապրող երիտասարդության նման ունեցած հարգանքի մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր