00:00:00

Մարդիկ հրապարակավ շպրտում են իրենց ՀՀԿ-ականների տոմսերը

23:54, 20 ապրիլ 2018

ՀՀ տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, որ ընդգրկում են բուհեր, դպրոցներ, տարբեր հիմնարկներ, դպրոցներում անգամ որոշ տնօրեններ հանում են Սերժ Սարգսյանի նկարը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ երեխաներին փակում են դպրոցում, ոստիկանները փրձում են փակել նրանց, սակայն չի ստացվում: «Այսօր բուհերում դասի չեն մասնակցել 10-յակ հազարավոր ուսանողներ: Բուհերում են միայն ուսխորհրդիկները: Տասնյակ ընկերություններ աջակցում են մեզ»,-նկատեց նա: Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ երեկ շրջապատել էին կառավարության 3-րդ, ապա 5-րդ մասնաշենքը: «Լուրեր են հասել, որ մարդիկ հրապարակավ շպրտում են իրենց ՀՀԿ-ականների տոմսերը»,-հայտարարեց նա: Վերջինս նաև ասաց, որ սփյուքն այս շարժման հետ է, մարդիկ գալիս են՝ այստեղ կանգնելու, մասնակցելու, իսկ մյուսներն է իրենց քաղաքաներում են ակցիաներ անում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր