00:00:00

Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է (լրացված)

22:00, 20 ապրիլ 2018 Առողջություն

Ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Բժիշկների գնահատմամբ`  նշված 3 տուժածի վիճակը բավարար է: Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր