00:00:00

Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանաներին նահատակ է ճանաչել

03:28, 01 նոյեմբեր 2020 Հասարակություն

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նահատակ է ճանաչել 1915-1917 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանաներին, հայտնում է արգենտինական Infobae հրատարակությունը՝ վկայակոչելով Վատիկանի հաղորդագրությունը: Վեհափառ հայրապետը թույլ է տվել հրապարակել հրամանագիրը, որը ճանաչում է «1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով սպանված Փոքր Կապուչինի եղբայրների միաբանության քահանաների՝ Աստծո ծառաներ Լեոնարդ Մելքիի եւ Թոմաս Սալեհի նահատակությունը»: Լիբանանի Բաաբդա քաղաքից երկու կապուչին միսիոներները ձերբակալվել, խոշտանգվել եւ սպանվել են Թուրքիայում 1915-1917 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Լեոնարդ Մելքին (1881-1915) ձերբակալվել է 1915 թվականի հունիսի 5-ին, իսկ հունիսի 9-ին խոշտանգվել է: Դահիճները մի քանի անգամ նրան առաջարկել են փրկել կյանքը, եթե նա իսլամ ընդունի: 1915 թվականի հունիսի 11-ին, 416 այլ ընկերների հետ միասին, պահակախմբի ուղեկցությամբ նրան տարել են Դիարբեքիր: Նրանց կրկին կոչ են արել իսլամ ընդունել, բայց հոգեւորականները կրկին մերժել են: Նրանց գազանաբար սպանել են, իսկ մարմինները կտոր-կտոր արել եւ նետել փոսերն ու քարանձավները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր