Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը իիր ֆեյսբուքյան էջում գրում է.
«...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․ ,մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը․․․
․․․ Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով․․․»: