00:00:00

«Եթե ոստիկանը ձերն է, էլ երբեք մի առաջարկեք անցնել ձեր կողմ»

21:09, 20 ապրիլ 2018

Չմեղադրեք քաղաքական հայտարարություն տարածելու մեջ, ինչ որ գրելու եմ հեռու է քաղաքականությունից: Ինչ սկսվել է ակցիան, լսում ենք ոստիկանը մերն է, անցեք մեր կողմը, ոստիկանը մեր եղբայրն է: Դե որ ոստիկանը ձերն է, ուրեմն հորդորեք, որ մայրը իր մի քանի ամսական երեխային չդարձնի վահան՝ ճանապարհը փակելով: Եթե ոստիկանը պահանջում է բացել ճանապարհը, ուրեմն պետք է երեխայի հետ հեռու գնալ, ոչ թե քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածել, թե տեսաք ինչ արեց ոստիկանը երախային և նրան մորը: Եթե ոստիկանը ձերն է, ուրեմն հագեք ոստիկանի համազգեստ և նրա հետ ծառայություն իրականացրեք: Եթե ոստիկանը ձերն է, էլ երբեք մի առաջարկեք անցնել ձեր կողմ, քանի որ ոստիկանն ունի իր պարտականությունները նախատեսված օրենքով: Նույն ոստիկանը պաշտպանում է նաև ձեր անվտանգությունը: Եթե ես լինեի ակցիայի կազմակերպիչ և իմ առաջարկով որևէ ոստիկան իր համազգեստը և ուսադիրը վայր դներ և այսպես ասած անցներ ցուցարարների կողմը, հոգուս խորքում այդ ոստիկանին կհամարեի դավաճան: Ուրեմն մի փորձեք նման առաջարկներով վիրավորել ձեր ոստիկանին: Սա մի պետությունն է և ոստիկանն այս պետության ծառայողն է: Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր