00:00:00

Ո՞վ է լեգիտիմությունից խոսում, Սերժ Սարգսյանը թող տանձից, խնձորից ու մանդարինից խոսի. Փաշինյան

21:05, 20 ապրիլ 2018

«Այսօր բողոքի գործողությունների ծավալը կրկնապատկվել է,  հանրապետության ողջ տարածքով է տարածվել: Մենք շարունակվում ենք նույն քաղաքականությունը վարել և մեր գործողություններում բացառվելու է բռնությունը»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:
 Նա նշել է, որ այսօր բերման ենթարկվածների թիվն ավելացել է, քանի որ ցույցերին մասնակցող քաղաքացիների թիվն էլ է ավելացել: «Մենք ունենք 80 տոկոս աջակցություն, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: ՀՀ քաղաքացին ազատարգրված է, նրան կանգնեցնելն այլևս անհնար է: Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանն ի վերջո բացի իր աչքերը, տեսնի, որ ողջ հայ ժողովուրդը մերժում են իրեն, ինքը պետք է հեռանա»,- հավելեց Փաշինյանը:Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հարցադրմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով իշխանություն ստանձնի, լեգիտիմ կլինի՞, Փաշինյանը պատասխանեց. «Ո՞վ է լեգիտիմությունից խոսում, Սերժ Սարգսյանը թող տանձից, խնձորից ու մանդարինից խոսի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր