00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 28 հանցագործություն, այդ թվում մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք

21:04, 20 ապրիլ 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 28 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, յուրացման կամ վատնման 4, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 3-ական, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր