Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել էՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն ուղարկվել կառավարություն, իսկ երրորդը շրջանառվում է։
Դրանցով նախատեսվում էհեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման լիցենզավորման գործընթացը։
Առաջարկվում է պարզեցնելլիցենզավորվող բժշկական կաբինետների կառուցվածքը։ Սա ենթադրում է յուրաքանչյուր կաբինետին հարակից ծառայությունների ցանկի հստակեցում։ Միաժամանակ, առաջարկվող նոր կարգով կթույլատրվի նույն կաբինետումհերթափոխով ծավալել միևնույն տեսակի մեծերի և մանկական բժշկական օգնություն և սպասարկում։
Նոր կարգով կթույլատրվի նաև հերթափոխով երեք տեսակի ծառայություններ ծավալվել նույն կաբինետում։ Լիցենզավորված հաստատության միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:
Նորույթ է արտահիվանդանոցային օղակում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` շարժական ծառայությունների ներդրումը:
Միաժամանակ, հնարավորություն կստեղծվի առանց լաբորատոր կարողությունների ունենալու արագ թեստավորման հետազոտություն անցկացնելու ծառայություն:
Նոր նախագծերով պարզեցվում եննաև հիվանդանոցային վիրաբուժական ծառայության վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատիպարտադիր պահանջները, հստակեցվում է շուրջօրյա հերթապահությունների կազմակերպումը: