00:00:00

ԵՄ առաջնորդները կքննարկեն COVID-19 համավարակի դեմ պայքարի հարցը

01:06, 22 հոկտեմբեր 2020

Հաջորդ շաբաթ Եվրամիության առաջնորդները տեսակոնֆերանս կանցկացնեն, որպեսզի քննարկեն COVID-19 համավարակի դեմ պայքարում համագործակցությունը` ըստ վարակների աճի չափի, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԵՄ ներկայացուցիչներին: Տեսակոնֆերանսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, կհետեւի Եվրահանձնաժողովի նոր ծրագրերի հայտարարմանը՝ ԵՄ երկրների միջեւ թեսթավորման, շփումների որոնման եւ կարանտինի տեւողության ռազմավարությա համակարգումը ուժեղացնելու համար: Վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում ծագել է որոշակի մակարդակի համակարգում մի քանի հարցերի շուրջ, ինչպիսիք են պատվաստանյութերի ձեռքբերումը եւ ազգային մակարդակում համաճարակի լրջությունը գնահատելու ընդհանուր ոչ պարտադիր չափորոշիչները: Բայց ազգային միջոցառումները շարունակում են զգալիորեն տարբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր