00:00:00

«Երկիր Ծիրանին» դիմել է Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Պուտինին

03:33, 20 ապրիլ 2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերի վերաբերյալ: Ընդդիմադիր կուսակցությունը 2018 թվականի ապրիլի 17-ից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը գնահատում է «որպես համազգային ճգնաժամ, որի լուծումը տեսնում է համազգային ներառող մեծ ընդվզմամբ՝ ցանցային համակարգմամբ, որին մասնակից են ազգի բոլոր հատվածները և շերտերը՝ երիտասարդից մինչև տարեց՝ անկախ սեռից, մասնագիտությունից և կարգավիճակից»։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում իր ուժերի և հնարավորությունների սահմաններում ստանձնել իր չափաբաժին պատասխանատվությունն ընդվզման գործընթացը սպասարկելու ուղղությամբ: Կուսակցությունը իր հայտարարությունում նաև կոչով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ «նախաձեռնել պատժամիջոցների կիրառում Հայաստանի Հանրապետության քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների նկատմամբ՝ սկսած Սերժ Սարգսյանից»։ Բացի այդ, «Երկիր Ծիրանին» դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին․ - «Իրազեկում ենք, որ նա շտապել է Սերժ Սարգսյանին շնորհավորել, որովհետև հայ ազգը Սերժ Սարգսյանին որպես Հայաստանի Հանրապետութան վարչապետ ծառայության չի վերցրել։ Մենք ակնկալում ենք Ձեր համագործակցությունը հայ ազգի հետ՝ ով այս պահին ընդվզում է Սերժ Սարգսյանի և իր գլխավորած քրեաօլիգարխիկ խմբավորման դեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր