«Չկա որևէ մեկը, ում քծնանքը դուր գա, բայց արդյոք դա քծնանք է, երբ կուսակցությունը միաձայն որոշում է առաջադրել, այդ դեպքում ինձ առաջադրել վարչապետի թեկնածու: Այդ դեպքում ես պետք է հարցնեմ` ինչպե՞ս պետք է կառավարումն իրանակցվի», -«Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, ՀՀԿ-ում այլ թեկնածու չկա, Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի բացառում, որ կարող են նաև այլ մարդիկ լինել, բայց կոնկրետ պարագայում քաղաքական ուժը որոշել է առաջադրել կոնկրետ իր թեկնածությունը:
«Կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժն այդպիսի որոշում է կայացրել: Հարցրեք այդ խորհրդակցությունների մասնակցիներին` այլ կարծիքներ եղել են արդյոք, որևէ հարկադրանք եղե՞լ է: Իհարկե, այդպիսի բան չի եղել: Հասկանալի չի, թե ինչու մեր կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Այստեղ օրենքի խախտում չկա: Ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել և իրենք առաջարկեին իրենց նախընտրած թեկնածուին:
Ով որ չի սիրում, իմ խորհուրդն է՝ համբերատար սպասել, տեսնել երկիրն ինչպես է զարգանում, եզրակացություններ անել և եթե դրանք չեն գոհացնի իրենց, նոր ընտրությունների ժամանակ իրենք քվեներն ուրիշին տան կամ մարդկանց համոզեն, որ այդ քվեները իրենց տան և իրենք գան, ու ինչպես իրենք են կարծում, վայելեն այս իշխանությունը: Ինձ համար իշխանությունը վայելք չի: Իրենց թվում է, թե վայելք ա», - հավելեց Սերժ Սարգսյանը: