00:00:00

Շարմազանովը երկխոսության կոչ է անում (տեսանյութ)

02:29, 20 ապրիլ 2018

«Մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթեր անցկացնելու իրավունքը, սա սահմանադրական նորմ է, և որևէ մեկն իրավունք չունի այն սահմանափակել, միևնույն ժամանակ կարծում եմ, որ ցույցի կազմկերպիչները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ցույցի մասնակիցները չիրկանացնեն ապօրինի գործողություններ: Դժբախտաբար եղել են հակառակ դեպքերը»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ իր հերթին էլ իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զպսվածություն: «Իշխող կուսակցությունը դրական ու զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը»,-նշեց ՀՀԿ խոսնակը: Նա ասաց, թե ճանապարհը մեկն են տեսնում`քաղաքան երկխոսություն: «Այլ ճանապարհ չկա»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ մեր երկրում իրենք ոչ մի թշնամի չունեն, ոչ մեկին թշնամի չեն համարում: «Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պահպանեն ժողովրդավարության կանոններ, զսպվածություն ու հանդուրժողականության, օրինականություն»,-եզրափակեց նա:   https://www.youtube.com/watch?v=jM9uXmvQFPo&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր