00:00:00

Ցույցերը պետք է խաղաղ լինեն, և այդ դեպքում ոստիկանությունը կանցնի ցուցարարների կողմը

01:30, 20 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում դերասան Սերգեյ Դանիելյանը միացավ Իմ քայլը նախաձեռնությանը: «Ես ներողություն եմ խնդրում իմ տարիքի մարդկանց անունից, ովքեր նոր սերնդին այսպիսի Հայաստան են ժառանգել: Ես ձեր հաշվին եմ ապրում այս մի քանի տարին, արդեն քանի տարի դուք նայում եք իմ Յութուբի ալիքը,դուք գնում եք իմ տոմսերը,  դրա համար ողջունում եմ ձեզ: Շնորհակալ եմ ձեզ, որ եկել եք այստեղ, ուզում եմ ներողություն խնդրել իմ տարիքի մարդկանց անունից մեր երիտասարդյունից, որովհետև մեր հայրերը մեզ թողեցին շեն երկիր, մենք ձեզ տալիս ենք այս, մեզ այլ Հայաստան են թողել, իսկ մենք ձեզ տալիս ենք այն, ինչ-որ ունենք»,-ասաց Սերգեյ Դանիելյանը: Նա ասաց, որ պետք է պահպանել Նիկոլ Փաշինյանի սահմանած կարգը՝ ցույցերը պետք է խաղաղ լինեն, և այդ դեպքում ոստիկանությունը կանցնի ցուցարարների կողմը. «Ես հավատում եմ, որ ոչ մի բան իզուր չէ, շնորհակալ եմ:Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր