Մեր հաղթանակն անխուսափելի է, որովհետև Հայաստանի հանրապետությում մթնոլորտ է փոխվել, և մորդիկ այլևս չեն ուզում ապրել այն Հայաստանում, որտեղ ապրում էին նախկոինում: Այս մասին քիչ առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իմ քայլը շարժման անդամ Նիկոլ Փաշինյանը: «Հայը հային այսքան չի սիրել, որքան այս օրերին է սիրում: Սա այլևս քաղաքական գործընթաց չէ, սա այլևս նույնիսկ Սերժ Սարգսյանի խնդիրը չի, ես այդ համարում եմ լուծված: Սա հայ ժողովրդի փոխադարձ սերը գտնելու փառահեղ հաղթանակն է» ,-հայտարարեց Փաշինյանը:
«Սիրելի՚ Սերժ, քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և արի Հայաստան, քո հայրենիքը սպասում է քեզ»,նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դիմումը ուղղված է աշխարհահռչակ երաժիշտ, System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանին: Փաշինյանի խոսքով` Թանկյանը կողմ է իր սկսած թավշյա հեղափոխությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: