00:00:00

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

18:55, 06 հոկտեմբեր 2020

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարությանը: «Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են իրենց վրա պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հայտարարությունում: Այս համատեքստում հանձնաժողովի անդամները քննադատել են Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը, ինչպես նաև հաղորդել հակամարտությունում ուղիղ մասնակցության մասին ու նրան կոչ արել անհապաղ դադարեցնել դա անելը: Յենսենը նշել է, որ վշտով ու տխրությամբ է ընդունել ռազմական գործողությունների արդյունքում զոհված ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների մասին հաղորդագրությունները: «Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասված է Յենսենի հայտարարությունում: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր