00:00:00

Առաջնագծում գտնվող հայրը դստեր ծննդյան լուրը լսելուց հետո առաջին անգամ արտասվել է․ «Շենգավիթ» ԲԿ-ում արցախցի ևս մեկ փոքրիկ է ծնվել

16:42, 06 հոկտեմբեր 2020

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում այսօր ևս մեկ արցախցի փոքրիկ է ծնվել, այս անգամ՝ աղջիկ։ Փոքրիկին Լեա են կոչել։ Factor.am-ի հետ զրույցում մայրը՝ 41-ամյա Արևիկ Բաղդասարյանը նշեց, որ ամուսինն այս պահին առաջնագծում է։ «Երեխայի ծննդյան լուրը լսելուց հետո կյանքում առաջին անգամ արտասվել է, չնայած ևս երկու չափահաս աղջիկ ունենք»,- պատմեց Արևիկ Բաղդասարյանը։ Փոքրիկն առողջ է, ծնվել է 3․700 գրամ քաշով, 51 սմ հասակով։ Երեխայի և մայրիկի վիճակը բավարար է։ «Սպասում ենք հայրիկից հաղթանակի լուրը լսելուն»,- ասում է մայրը։ Հավելենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ում այսօր արցախցի ևս 2 փոքրիկի լույս աշխարհ գալուն են սպասում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր