00:00:00

Հազարավոր զինյալներ շարժվում են Արցախ. ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն

16:07, 06 հոկտեմբեր 2020

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ՌԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների զինյալները շարժվում են դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: «ՌԱՀԾ-ի ունեցած տեղեկատվության համաձայն, ակտիվորեն, դեպի հակամարտության գոտի են շարժվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները»,- մեջբերում է Նարիշկինի խոսքերը ՏԱՍՍ-ը: Ըստ նրա` խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր զինյալների մասին է, որոնք հույս ունեն փող աշխատել տարածաշրջանային հակամարտության գոտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր