00:00:00

Ով է քիչ առաջ ՌԴ կառավարական ինքնաթիռով Հայաստան ժամանել

16:55, 05 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը: Մենք տեղեկացանք, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է  հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում  եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: Հավելենք, որ համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր