00:00:00

Զարուհի Բաթոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և տեղեկացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների մասին

16:42, 05 հոկտեմբեր 2020

Հոկտեմբերի 5-ին նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարար Բաթոյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների մասին: Նախարար Բաթոյանը շեշտել է, որ հայկական կողմը վճռական է լուծել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ շուտափույթ խաղաղություն կհաստատվի, և կվերականգնվի երկխոսությունը: Իրանական կողմը նաև անընդունելի է համարել հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը: Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր