00:00:00

Լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը. Արծրուն Հովհաննիսյան

11:14, 05 հոկտեմբեր 2020

Առավոտյան հակառակորդը լայնծավալ հարաձակում է սկսել հարավային ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», - ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսել է սաստկանալ։ ՊՆ ներկայցուցիչը հայտարարեց՝ լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ «Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որևէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը ու դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե, ընդհանրապես, այլ պատերազմի մասին է տեսանյութը», - նշեց Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր