00:00:00

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

21:51, 04 հոկտեմբեր 2020

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման: Պատգամավոր, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուեին հայտնել է, որ այսօր առավոտյան հանձնաժողովի մի շարք խորհրդականներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ շրջան, հաղորդում է Mehr-ը: «Այցի նպատակն էր սահման այցելելն ու Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցեր քննարկելը»,-հավելել է նա: «Այդ այցի ընթացքում կուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետեւանքներն Իրանի սահմանամերձ շրջաններում»,-նշել է նա: Ավելի քան 20 ականանետ ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հետեւանքով ընկել է Իրանի հյուսիս-արեւմտյան Արդեբիլ նահանգի Ասլանդոզ շրջանում: Թեհրանը մատնանշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել հակամարտությունը երկխոսության ճանապարհով, ինչպես նաեւ նախազգուշացրել է երկու կողմերին Իրանի հողի վրա սխալմամբ կրակ բացելու մասին: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է երկրներին, որոնք ներքաշված են ղարաբաղյան հակամարտության մեջ, որ ձեռնարկեն զգուշավորության անհրաժեշտ միջոցներն այդ հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր