00:00:00

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Մինսկը չի մատակարարում զենք Երեւանին եւ Բաքվին

21:30, 04 հոկտեմբեր 2020

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին: Հայաստանի նախագահն անդրադարձել է հարցին, որը շրջանառվում է մի քանի ռեսուրսների կողմից, որ իբրեւ թե Բելառուսից Ադրբեջանին ռազմական բեռներ են մատակարարվել վերջին շրջանում: «Հեռախոսազրույցում հստակ պատասխան է տրվել ֆեյքային տեղեկատվությանը. վերջին կես տարվա ընթացքում ռազմական բեռների գծով որեւէ մատակարարում Բելառուսից Ադրբեջանին կամ Հայաստանին տեղի չի ունեցել»,-հայտարարել են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: Կողմերը քննարկել են նաեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Բելառուսում եւ Հայաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր