00:00:00

Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են. Արծրուն Հովհաննիսյան

19:53, 04 հոկտեմբեր 2020

Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկ կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետեւ անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաեւ նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»,- գրել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր