00:00:00

Կարմիր խաչը պատրաստ է դիերի արտահանձնման միջնորդի դեր կատարել, եթե կողմերն իրենց համաձայնությունը տան. Զառա Ամատունի

18:13, 04 հոկտեմբեր 2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստակամություն է հայտնել ստանձնել  միջնորդի դեր՝ մարդկանց եւ դիերի փոխանակման հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել երկխոսության միջոցով հանդես գալ որպես չեզոք միջնորդ, աջակցել մարդկանց, մարդասիրական օգնություն ցույց տալ։ Անդրադառնալով միջնորդական դեր ստանձնելուն՝ Ամատունին ասաց, որ իրենք այդ մասին անմիջապես առաջարկ են արել. «Բոլորս աշխատում ենք, պատրաստ ենք, սակայն նման գործունեությունը՝ որպես չեզոք միջնորդ, կարող է կատարվել միայն կողմերի համաձայնության դեպքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր