00:00:00

Արայիկ Հարությունյանը եւս 5 հոգու «Արցախի հերոս» կոչում է շնորհել. նրանցից 3-ը զինվորներ են

14:03, 04 հոկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով եւս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման, որից երեքը զինվորներ են։ Այս մասին հայտնում է Արայիկ Հարութունյանը։ «Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր հետեւակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։ Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը։ Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել։ Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք։ Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու, վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասաց Արցախի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր