00:00:00

Հետեւություններ չանելու դեպքում կշարունակենք հուժկու հարվածները՝ կազմաքանդելով թշնամու բանակը. Արծրուն Հովհաննիսյան

13:55, 04 հոկտեմբեր 2020

Թշնամու կողմից համապատասխան հետեւություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով եւ կազմաքանդելով թշնամու բանակը եւ թիկունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ դադարեցվել է կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Թշնամու կողմից համապատասխան հետեւություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով եւ կազմաքանդելով թշնամու բանակը եւ թիկունքը: Մենք մինչեւ վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր