00:00:00

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական անելիք ունի․ Տիգրան Աբրահամյան

10:46, 04 հոկտեմբեր 2020

Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։ Արդյո՞ք կողմերը վիրավորներ ունեն, արդյո՞ք կորուստներ կան մարտադաշտում և այլն։ Կարծում եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի։ Ի դեպ, սա պետք է օրակարգային լինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- գրել է նա։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր